21:10  AMT,  12 հունիսի, 2018

NEWS.am Sport-ը՝ Ռուսաստանից. Բրազիլիայի հավաքականի հյուրանոցն ու մարզաբազան Սոչիում (ֆոտո)  

Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Ռուսաստան ժամանած Բրազիլիայի հավաքականը հունիսի 12-ին «բաց» մարզում անցկացրեց Սոչիի «Юг Спорт» ստադիոնում:

ԱԱ-2018-ի ժամանակ աշխարհի հնգակի չեմպիոնի մարզաբազան կլինի Սոչիում, թեեւ բրազիլացիները խմբային փուլի հանդիպում չեն անցկացնելու այս քաղաքում: Հարավամերիկյան թիմն ընտրել է Սոչին, քանի որ այս քաղաքի կլիման ամենահարմարավետն է նրանց համար:

Տիտեի գլխավորած թիմը Սոչի էր ժամանել հունիսի 11-ին: Բրազիլացիների ժամանման առթիվ քաղաքային հեռուստաաշտարակը լուսավառվել էր Բրազիլիայի դրոշի գույներով:

Բրազիլիայի հավաքականը հանգրվանել է «Swissôtel Resort Сочи Камелия» 5 աստղանի հյուրանոցում, որը գտնվում է ծովի ափին: Այսօր հյուրանոցի հարեւանությամբ ռեպորտաժներ էին պատրաստում բրազիլացի լրագրողները: Հյուրանոցի եւ ծովափի մեջտեղով անցում են գնացքի երկաթգծերը: Swissôtel Resort-ի լողափից կարող են օգտվել ինչպես հյուրանոցի այցելուները, այնպես էլ այլ հանգստացողներ: Լողափն անվճար է հյուրանոցի այցելուների համար, իսկ մյուսների մուտքն արժե 2500 ռուբլի: Հյուրանոցի տարածքում գործում են նաեւ թենիսի կորտեր, իսկ գլխավոր մուտքի մոտ տեղադրվել է Բրազիլիայի հավաքականին նվիրված պաստառ, որի վրա հետեւյալ գրառումն է. «Հպարտ ենք, որ Բրազիլիայի հավաքականն ընտրում է Swissôtel»-ը:

«Юг Спорт» ստադիոնը գտնվում է Swissôtel Resort հյուրանոցի անմիջապես հարեւանությամբ եւ ֆուտբոլիստները կարող են խաղադաշտ հասնել ոտքով: Բրազիլիայի հավաքականի «բաց» մարզմանը ներկա էին հազարավոր երկրպագուներ: Մարզումից առաջ ֆուտբոլիստները ինքնագրեր բաժանեցին ստադիոն եկած երկրպագուներին:

Այսօր Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի ծննդյան տարեդարձն է, եւ թիմակիցները մարզման ժամանակ օրիգինալ կերպով շնորհավորեցին նրան:

Սոչիում լինելու է նաեւ Լեհաստանի հավաքականի մարզաբազան: Լեհերը եւս մարզվելու են «Юг Спорт» ստադիոնում, սակայն նրանք հանգրվանել են Hyatt Regency Sochi հյուրանոցում: Լեհաստանի հավաքականը «Юг Спорт» ստադիոնում «բաց» մարզում կանցկացնի հունիսի 13-ին:

Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2018-ում պայքարի մեջ է մտնելու հունիսի 17-ին՝ Դոնի Ռոստովում մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ: Հունիսի 22-ին բրազիլացիները Սանկտ Պետերբուրգում կմրցեն Կոստա Ռիկայի հավաքականի հետ, իսկ խմբային փուլը կավարտեն հունիսի 27-ին Մոսկվայում կայանալիք սերբերի դեմ հանդիպումով:

Հիշեցնենք, որ Սոչիում անցկացվելու է ԱԱ-2018-ի 6 հանդիպում: «Ֆիշտ» ստադիոնը կհյուրընկալի Պորտուգալիա – Իսպանիա (հունիսի 15), Բելգիա – Պանամա (հունիսի 18), Գերմանիա – Շվեդիա (հունիսի 23) եւ Ավստրալիա – Պերու (հունիսի 26) խմբային փուլի խաղերը: Հունիսի 30-ին Սոչիում կկայանա 1/8 եզրափակիչի հանդիպումներից մեկը, իսկ հուլիսի 7-ին քաղաքն ԱԱ-2018-ում իր առաքելությունը կավարտի քառորդ եզրափակիչի խաղով:

Սոչիի իշխանությունների որոշմամբ՝ ԱԱ-2018-ի խաղերի օրերը (հունիսի 15, 18, 23, 26, 30 եւ հուլիսի 7) Սոչիում կլինեն ոչ աշխատանքային:

Դավիթ Եղիազարյան՝ Սոչիից

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

TotoGaming-ը անցկացնում է նոր սուպեր ակցիա՝ SuperToto, Զգա...

Սա քո հնարավորությունն է շահելու մեծ Ջեքփոթ:

Խոշոր գումար՝ խաղադրույքիդ 10-ապատիկ չափով կամ շքեղ ավտոմեքենա։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...