Լոնդոնի «Արսենալը» առաջիկայում պայմանագիր կստորագրի իտալական «Սապմդորիայի» ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի հետ, հայտնում է football italia-ն։
Աղբյուրը հայտնում է, որ տեղափոխության համար անգլիական ակումբը կվճարի 30 միլիոն եվրո։
Մնացել է միայն համաձայնեցնել ֆուտբոլիստի անհատական պայմանագրի կետերը։
Իտալիայի ավարտված առաջնության 35 խաղում 22-ամյա ֆուտբոլիստը խփել է 4 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։
Ավելի վաղ Ունաի Էմերիի թիմի հետ պայմանագիր էր կնքել Շվեյցարիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում