19:56  ,  12 հունիսի, 2018

Football Italia. «Արսենալը» համաձայնեցրել է ուրուգվայցի կիսապաշտպանի տրանսֆերը  

Լոնդոնի «Արսենալը» առաջիկայում պայմանագիր կստորագրի իտալական «Սապմդորիայի» ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի հետ, հայտնում է football italia-ն։

Աղբյուրը հայտնում է, որ տեղափոխության համար անգլիական ակումբը կվճարի 30 միլիոն եվրո։

Մնացել է միայն համաձայնեցնել ֆուտբոլիստի անհատական պայմանագրի կետերը։

Իտալիայի ավարտված առաջնության 35 խաղում 22-ամյա ֆուտբոլիստը խփել է 4 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Ավելի վաղ Ունաի Էմերիի թիմի հետ պայմանագիր էր կնքել Շվեյցարիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով