15:40  ,  12 հունիսի, 2018

NEWS.am Sport-ը՝ Ռուսաստանից. Սոչիում ընթանում են ֆան գոտու վերջին աշխատանքները

Սոչին շարունակում է պատրաստվել ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Ծովափնյա քաղաքում ընթանում են երկրպագուների համար նախատեսված ֆան գոտու վերջին աշխատանքները:

Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության մեկնարկից օրեր առաջ Սոչիում ընթանում են վերջին աշխատանքները:

Սոչիի ֆան գոտին գտնվում է քաղաքի գլխավոր նավահանգստի անմիջապես հարեւանությամբ: Այստեղի ֆան գոտին պաշտոնապես կբացվի հունիսի 14-ին՝ աշխարհի առաջնության բացման օրը: Ֆան գոտում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվեն աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները:

Հիշեցնենք, որ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում անցկացվելու են ԱԱ-2018-ի խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Պորտուգալիա – Իսպանիա (հունիսի 15), Բելգիա – Պանամա (հունիսի 18), Գերմանիա – Շվեդիա (հունիսի 23) եւ Ավստրալիա – Պերու (հունիսի 26): Հունիսի 30-ին Սոչիում կկայանա 1/8 եզրափակիչի հանդիպումներից մեկը, իսկ հուլիսի 7-ին քաղաքն ԱԱ-2018-ում իր առաքելությունը կավարտի քառորդ եզրափակիչի խաղով:

Սոչիի իշխանությունների որոշմամբ՝ ԱԱ-2018-ի խաղերի օրերը (հունիսի 15, 18, 23, 26, 30 եւ հուլիսի 7) քաղաքում կլինեն ոչ աշխատանքային:

Դավիթ Եղիազարյան՝ Սոչիից

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով