17:23  ,  11 հունիսի, 2018

Պատրիկ Վիեյրան՝ «Նիցայի» գլխավոր մարզիչ  

Ֆրանսիական «Նիցան» կգլխավորի Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագրի մանրամասների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ըստ L’Equipe-ի՝ 41-ամյա Վիեյրան, որի վերջին աշխատավայրը «Նյու Յորք Սիթին» էր, ստորագրել է 3 տարվա պայմանագիր։

Ֆրանսիացին «Նիցայում» փոխարինել է Լյուսիեն Ֆավրին, որը գլխավորելու է Դորտմունդի «Բորուսիան»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում