Երեւանի «Հանրապետական» հիվանդանոցի հարակից «Բուենոս Այրես» այգում գտնվող Street Workout-ի մարզահրապարակում կայացավ Street Workout Challenge Հայաստանի թիմային առաջնությունը, որը NEWS.am Sport-ը ներկայացրեց ուղիղ հեռարձակմամբ:
Առաջնությանը մասնակցում էին աթլետներ եւ թիմեր Հայաստանի 10 քաղաքներից եւ Արցախից:
Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց Տաշիրի թիմը՝ Յուրա Մանուկյան, Տիգրան Հարությունյան, Միշա Ասոեւ: 2-րդ տեղում Երեւանի թիմն էր՝ Սոս Լազարյան, Սարգիս Լազարյան, Արամ Սումբուլյան: 3-րդ տեղ՝ Վանաձորի թիմ՝ Հակոբ Ծատինյան, Խաչիկ Աբգարյան, Դավիթ Հակոբյան:
Հայաստանի Street Workout ֆեդերացիայի ղեկավար, Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Արթուր Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի Street Workout-ով հետաքրքրվողների քանակը մեծանում է, ինչը նպաստում է մարզաձեւի զարգացմանը:
«Միջոցառման կազմակերպիչը Street Workout հայաստանյան ֆեդերացիան էր: Միջոցառումն անցկացվեց Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Երեւանյան ամառ 2018» ծրագրի շրջանակներում: Այս տարի ուրախացնող էր մասնակից թիմերի քանակը: Տարեցտարի նկատվում է մասնակից թիմերի ատլետերի ֆիզիկական ուժի եւ պատրաստվածության աճը, ինչն ուղիղ կերով նպաստում է մարզերում Street Workout-ի արդյունավետ զարգացմանը: Այս տարի առաջին անգամ հայաստանյան Workout-ի պատմության մեջ անցկացրեցինք Streetlifting-ի մրցույթ, որին մասնակցեց ուժային Workout-ի սիրահար 8 ատլետ:
Streetlifting-ի մրցույթում հաղթեց Բորիս Եփրեմյանը (+32կգ. քաշով զուգաձողերին հրում- 18 անգամ, +32կգ. քաշով տուրնիկին ձգում - 12 անգամ)»,- ասաց Արթուր Հարությունյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում