15:32 11 հունիսի, 2018Երեւանի «Հանրապետական» հիվանդանոցի հարակից «Բուենոս Այրես» այգում գտնվող Street Workout-ի մարզահրապարակում կայացավ Street Workout Challenge Հայաստանի թիմային առաջնությունը, որը NEWS.am Sport-ը ներկայացրեց ուղիղ հեռարձակմամբ:
Առաջնությանը մասնակցում էին աթլետներ եւ թիմեր Հայաստանի 10 քաղաքներից եւ Արցախից:
Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց Տաշիրի թիմը՝ Յուրա Մանուկյան, Տիգրան Հարությունյան, Միշա Ասոեւ: 2-րդ տեղում Երեւանի թիմն էր՝ Սոս Լազարյան, Սարգիս Լազարյան, Արամ Սումբուլյան: 3-րդ տեղ՝ Վանաձորի թիմ՝ Հակոբ Ծատինյան, Խաչիկ Աբգարյան, Դավիթ Հակոբյան:
Հայաստանի Street Workout ֆեդերացիայի ղեկավար, Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Արթուր Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի Street Workout-ով հետաքրքրվողների քանակը մեծանում է, ինչը նպաստում է մարզաձեւի զարգացմանը:
«Միջոցառման կազմակերպիչը Street Workout հայաստանյան ֆեդերացիան էր: Միջոցառումն անցկացվեց Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Երեւանյան ամառ 2018» ծրագրի շրջանակներում: Այս տարի ուրախացնող էր մասնակից թիմերի քանակը: Տարեցտարի նկատվում է մասնակից թիմերի ատլետերի ֆիզիկական ուժի եւ պատրաստվածության աճը, ինչն ուղիղ կերով նպաստում է մարզերում Street Workout-ի արդյունավետ զարգացմանը: Այս տարի առաջին անգամ հայաստանյան Workout-ի պատմության մեջ անցկացրեցինք Streetlifting-ի մրցույթ, որին մասնակցեց ուժային Workout-ի սիրահար 8 ատլետ:
Streetlifting-ի մրցույթում հաղթեց Բորիս Եփրեմյանը (+32կգ. քաշով զուգաձողերին հրում- 18 անգամ, +32կգ. քաշով տուրնիկին ձգում - 12 անգամ)»,- ասաց Արթուր Հարությունյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.