18:10  ,  8 հունիսի, 2018

Պաշտոնական․ Բեն Յագանը տեղափոխվեց բելգիական «Ռուսելարե» (ֆոտո)

Հայ կիսապաշտպան Բեն Յագանը փոխել է ակումբային գրանցումը։ 23-ամյա կիսապաշտպանը Բելգիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դեսել Սպորտից» տեղափոխվել է «Ռուսելարե», որը խաղում է առաջին դիվիզիոնում։

Յագանը կնքել է մեկ տարվա պայմանագիրը, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով, հայտնում է «Ռուսելարեի» պաշտոնական կայքը։

Անցած մրցաշրջանի 33 խաղում Բեն Յագանը, որը Հայաստանի հավաքականի նորեկ Իվան Յագանի եղբայրն է, դարձել է 4 գոլի հեղինակ («Դեսել Սպորտի» կազմում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում