Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը։ Վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։ Միավորը կիսեցին նաև Կարլսենն ու Վաշյե-Լագրավը։ Կարուանան հաղթեց Սոյին, իսկ Անանդը առավելության հասավ Կարյակինի նկատմամբ։
Արոնյանը մրցաշարն ավարտեց 4 միավորով և արդյունքով գրավեց 6-րդ տեղը։ 5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ֆաբիանո Կարուանան։ Նրան կես միավոր զիջեցին Կարլսենը, Նակամուրան և Անանդը։
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
9-րդ տուր
Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)՝ 0․5։0․5
Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) - Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)՝ 1։0
Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)՝ 0։1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում