23:36 7 հունիսի, 2018Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը։ Վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։ Միավորը կիսեցին նաև Կարլսենն ու Վաշյե-Լագրավը։ Կարուանան հաղթեց Սոյին, իսկ Անանդը առավելության հասավ Կարյակինի նկատմամբ։
Արոնյանը մրցաշարն ավարտեց 4 միավորով և արդյունքով գրավեց 6-րդ տեղը։ 5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ֆաբիանո Կարուանան։ Նրան կես միավոր զիջեցին Կարլսենը, Նակամուրան և Անանդը։
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
9-րդ տուր
Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)՝ 0․5։0․5
Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) - Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)՝ 1։0
Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)՝ 0։1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.