20:18  +04,  7 հունիսի, 2018

Norway Chess․ Վերջին տուրում Արոնյանը և Նակամուրան կիսեցին միավորը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարում տեղի են ունենում վերջին տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։

Արոնյանը մրցաշարն ավարտեց 4 միավորով։ Նրա վերջնական դիրքը մրցաշարային աղյուսակում հայտնի կդառնա բոլոր պարտիաների ավարտից հետո։

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

9-րդ տուր

Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)՝ 0․5։0․5 

Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) - Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)*

Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)*

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...