20:18 7 հունիսի, 2018Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարում տեղի են ունենում վերջին տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։
Արոնյանը մրցաշարն ավարտեց 4 միավորով։ Նրա վերջնական դիրքը մրցաշարային աղյուսակում հայտնի կդառնա բոլոր պարտիաների ավարտից հետո։
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
9-րդ տուր
Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)՝ 0․5։0․5
Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) - Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)*
Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)*
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.