00:07  ,  7 հունիսի, 2018

Norway Chess. 8-րդ տուրի արդյունքները

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում Վիշվանաթան Անանդը պարտվել է Ֆաբիանո Կարուանային, իսկ Հիկարու Նակամուրան պարտության է մատնել Սերգեյ Կարյակինին։ Մնացած պարտիաներում գրանցվել է ոչ ոքի արդյունքը։

Այս տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մրցակից չուներ, քանի որ Դին Լիրենը ազդոսկրի կոտրվածքի պատճառով դուրս է եկել մրցաշարից:

Վերջին տուրում (9) Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի հետ։

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

8-րդ տուր

Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ)՝ 0։1

Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա) - Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան)՝ 0․5։0․5

Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան)՝ 1։0

Ուեսլի Սո (2778, ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ)՝ 0․5։0․5

Մրցաշարային դրությունը 8 տուրից հետո. Կարլսեն, Նակամուրա, Սո, Կարուանա՝ 4-ական միավոր, Արոնյան, Մամեդյարով, Անանդ՝ 3․5-ական միավոր, Կարյակին՝ 3 միավոր, Վաշյե-Լագրավ՝ 2․5 միավոր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով