00:07 7 հունիսի, 2018Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում Վիշվանաթան Անանդը պարտվել է Ֆաբիանո Կարուանային, իսկ Հիկարու Նակամուրան պարտության է մատնել Սերգեյ Կարյակինին։ Մնացած պարտիաներում գրանցվել է ոչ ոքի արդյունքը։
Այս տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մրցակից չուներ, քանի որ Դին Լիրենը ազդոսկրի կոտրվածքի պատճառով դուրս է եկել մրցաշարից:
Վերջին տուրում (9) Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի հետ։
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
8-րդ տուր
Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ)՝ 0։1
Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա) - Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան)՝ 0․5։0․5
Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան)՝ 1։0
Ուեսլի Սո (2778, ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Մրցաշարային դրությունը 8 տուրից հետո. Կարլսեն, Նակամուրա, Սո, Կարուանա՝ 4-ական միավոր, Արոնյան, Մամեդյարով, Անանդ՝ 3․5-ական միավոր, Կարյակին՝ 3 միավոր, Վաշյե-Լագրավ՝ 2․5 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.