15:05  ,  4 հունիսի, 2018

ԱԱ-2018. Նոյերն ընդգրկվեց Գերմանիայի հավաքականի վերջնական կազմում

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է վերջնական հայտացուցակը աշխարհի առաջնության համար՝ ընդգրկելով նաեւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին, որը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով բաց էր թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը:

Դարպասապահներ. Մանուել Նոյեր («Բավարիա»), Կեւին Տրապ (ՊՍԺ), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Մատս Հումելս, Նիկլաս Զյուլե, Ժերոմ Բոատենգ, Ջոշուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»):

Կիսապաշտպաններ – հարձակվողներ. Սամի Հեդիրա («Յուվենտուս»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Տոնի Կրոս («Ռեալ»), Տիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Մարկո Ռոյս («Բորուսիա Դ.»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Սեբաստիան Ռուդի («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բայեր-04»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Մարիո Գոմես («Շտուտգարտ»):

Խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Մեքսիկայի, Հարավային Կորեայի եւ Շվեդիայի թիմերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով