Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարում հունիսի 2-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սևերով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Չորրորդ տուրից հետո 3 միավորով միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: Արոնյանն ունի 2 միավոր։
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:30-ին:
Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, ինչպես նաև հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, 5-րդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի