09:40 2 հունիսի, 2018Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարում հունիսի 2-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սևերով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Չորրորդ տուրից հետո 3 միավորով միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: Արոնյանն ունի 2 միավոր։
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:30-ին:
Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, ինչպես նաև հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, 5-րդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.