18:52  ,  31 մայիսի, 2018

Մարկոս Պիզելին՝ տպավորիչ դուբլի հեղինակ

Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Ակտոբեն» վերջին րոպեներին բաց թողած գոլի պատճառով արտագնա խաղում պարտվեց «Կայրաթին» (2:3)։

Հյուրերի կազմում արդյունավետ հանդիպում  անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը դարձավ դուբլի հեղինակ (15-րդ և 30-րդ րոպեներին)։ 33-ամյա կիսապաշտպանը առաջին գոլը խփեց տուգանային հարվածով։ Ընթացիկ առաջնությունում Մարկոսը դարձել է 5 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Պիզելին հունիսի 1-ին կմիանա Հայաստանի հավաքականի, որը հավաք է անցկացնում Ավստրիայում։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Մոլդովայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում