17:38  ,  31 մայիսի, 2018

Էդգար Մալաքյանը հավաքականին միանալուց առաջ դարձել է գոլի հեղինակ

Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Ժետիսուն» տանը նվազագույն հաշվով հաղթեց Կարագանդայի «Շախտյորին»։

Հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ «Ժետիսուի» կազմում առանց փոխարինման խաղաց նաև Կամո Հովհաննիսյանը։

«Շախտյորի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաեւ կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Մալաքյանը և Հովհաննիսյանը կմիանան Հայաստանի հավաքականին, որը հավաք է անցկացնում Ավստրիայում։ Հունիսի 4-ին Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում