21:28  ,  30 մայիսի, 2018

Norway Chess. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի  երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։

Այս տուրի 3 պարտիա ավարտվել է խաղաղ ելքով։ Ընթացքի մեջ է միայն Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիան։

Երրորդ տուրից հետո 2.5 միավորով միանձնյա առաջատարը Կարլսենն է: Արոնյանն ունի 1 միավոր։

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:

Norway Chess, երրորդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0․5։0․5

Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0․5։0․5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով