21:28 30 մայիսի, 2018Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։
Այս տուրի 3 պարտիա ավարտվել է խաղաղ ելքով։ Ընթացքի մեջ է միայն Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիան։
Երրորդ տուրից հետո 2.5 միավորով միանձնյա առաջատարը Կարլսենն է: Արոնյանն ունի 1 միավոր։
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, երրորդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0․5։0․5
Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0․5։0․5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.