Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։
Այս տուրի 3 պարտիա ավարտվել է խաղաղ ելքով։ Ընթացքի մեջ է միայն Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիան։
Երրորդ տուրից հետո 2.5 միավորով միանձնյա առաջատարը Կարլսենն է: Արոնյանն ունի 1 միավոր։
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, երրորդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0․5։0․5
Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0․5։0․5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի