23:11  ,  29 մայիսի, 2018

Դավիթ Մարտիրոսյանը՝ Չեխիայի երիտասարդական առաջնության չեմպիոն (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու, 21-ամյա Դավիթ Մարտիրոսյանը «Տեպլիցեի» կազմում դարձել է Չեխիայի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Վերջին տուրում «Տեպլիցեն» 3։2 հաշվով հաղթել է «Մլադուին», հայ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել ավելացրած ժամանակում։

Հիշեցնենք, որ Դավիթ Մարտիրոսյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում