20:28  ,  28 մայիսի, 2018

Norway Chess. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մասնակցությամբ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը:

Առաջին տուրում Արոնյանը սեւերով կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։

Ոչ ոքիով է ավարտվել նաև Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիան։

Տուրի կենտրոնական պարտիայում մրցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:

Նախօրեին անցկացվել էր Altibox Norway Chess մրցաշարի կայծակնային խաղի մրցումը, որում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել էր 3 միավոր եւ չինացի Դին Լիրենի հետ կիսել նախավերջին եւ վերջին տեղերը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:

Norway Chess, առաջին տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5 - 0․5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0․5 - 0․5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով