Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մասնակցությամբ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
Առաջին տուրում Արոնյանը սեւերով կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։
Ոչ ոքիով է ավարտվել նաև Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիան։
Տուրի կենտրոնական պարտիայում մրցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:
Նախօրեին անցկացվել էր Altibox Norway Chess մրցաշարի կայծակնային խաղի մրցումը, որում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել էր 3 միավոր եւ չինացի Դին Լիրենի հետ կիսել նախավերջին եւ վերջին տեղերը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, առաջին տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5 - 0․5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0․5 - 0․5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի