Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, բրազիլացի Ռոնալդոն կարծում է, որ «Լիվերպուլի» եգիպտացի առաջատար Մոհամեդ Սալահը նման է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։
«Ինձ դուր է գալիս Սալահը։ Նա անհավանական խաղացող է, որը օժտված է վարպետությամբ։ Կարծում եմ, որ նա շատ նման է Մեսիին։ Վերջերս կարդացի Սալահի խոսքերը, որ իմ խաղով ոգևորել եմ նրան։ Ինձ հաճելի լսել այդ մասին։
Կարծում եմ, որ եզրափակիչում «Ռեալը» կհաղթի 3։2 հաշվով»,- Ռոնալդոյի խոսքն է փոխանցում El Partidazo-ն։
«Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը տեղի կունենա Կիևում մայիսի 26-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում