00:48 26 մայիսի, 2018Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, բրազիլացի Ռոնալդոն կարծում է, որ «Լիվերպուլի» եգիպտացի առաջատար Մոհամեդ Սալահը նման է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։
«Ինձ դուր է գալիս Սալահը։ Նա անհավանական խաղացող է, որը օժտված է վարպետությամբ։ Կարծում եմ, որ նա շատ նման է Մեսիին։ Վերջերս կարդացի Սալահի խոսքերը, որ իմ խաղով ոգևորել եմ նրան։ Ինձ հաճելի լսել այդ մասին։
Կարծում եմ, որ եզրափակիչում «Ռեալը» կհաղթի 3։2 հաշվով»,- Ռոնալդոյի խոսքն է փոխանցում El Partidazo-ն։
«Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը տեղի կունենա Կիևում մայիսի 26-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.