00:48  ,  26 մայիսի, 2018

Ռոնալդո․ Ինձ դուր է գալիս Սալահը, նա շատ նման է Մեսիին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, բրազիլացի Ռոնալդոն կարծում է, որ «Լիվերպուլի» եգիպտացի առաջատար Մոհամեդ Սալահը նման է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։

«Ինձ դուր է գալիս Սալահը։ Նա անհավանական խաղացող է, որը օժտված է վարպետությամբ։ Կարծում եմ, որ նա շատ նման է Մեսիին։ Վերջերս կարդացի Սալահի խոսքերը, որ իմ խաղով ոգևորել եմ նրան։ Ինձ հաճելի լսել այդ մասին։

Կարծում եմ, որ եզրափակիչում «Ռեալը» կհաղթի 3։2 հաշվով»,- Ռոնալդոյի խոսքն է փոխանցում El Partidazo-ն։

«Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը տեղի կունենա Կիևում մայիսի 26-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English