Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է աշխատանքները թիմի պաշտպան Սամուել Ումտիտիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Սկզբից խաղացողը աշխատավարձի կտրուկ բարձրացում էր պահանջել, որը «Բարսելոնայի» ղեկավարները մերժել էին։ Sport.es-ը հայտնում է, որ ֆրանսիացին համաձայնել է իջեցնել ֆինանսական պահանջները, և կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն։
«Ումտիտին չի կարող միանգամից նման աշխատավարձ պահանջել, քանի որ դեռ երիտասարդ է»,- Catalunya Radio-ի եթերում ասել է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն։
Կատալոնացիները հուսով են, որ նոր պայմանագիրը խաղացողի հետ կկնքվի մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը (հունիսի 14)։
Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել է 1 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում