22:40  +04,  24 մայիսի, 2018

Չճանաչված երկրների ԱԱ․ Արևմտյան Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

Հունիսին Լոնդոնում տեղի կունենա չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի Արևմտյան Հայաստանի հավաքականը։ Հայտնի է թիմի վերջնական հայտացուցակը, տեղեկացնում է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Դարպասապահներ Գևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»), Խաչատուր Հովսեփյան («Արարատ»)։

Պաշտպաններ Ֆաբրիաս Գուզել («Լե Պոնտե», Ֆրանսիա), Ժուլյեն Տեպալյան («Արծիվ», Ֆրանսիա), Ռաֆայել Սաֆարյան («Արարատ»), Մասիս  Կայա, Արման Մոսոյան, Գևորգ Մինասով (ակումբ չունեն), Արթուր Դանիելյան («Ստալ», Ուկրաինա)։

Կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյան, Խորեն Վերանյան (երկուսն էլ «Ալաշկերտ»), Ակսել Տաշեդյան («Փարիզ-2», Ֆրանսիա), Հրանտ Յագան («Սերյոր», Բելգիա), Նորիկ Հովսեփյան («Շիրակ-2»), Գևորգ Նաջարյան («Շախտյոր», Ղազախստան), Հրաչ Յագան («Ստադ Նյոն», Շվեյցարիա), Դավիթ Ազին (ակումբ չունի), Զավեն Վարժաբեդյան («Ռելինգհաուզեն», Գերմանիա)։

Հարձակվողներ Վահագն Միլիտոսյան («Նիտրա», Սլովակիա), Դավիթ Հովսեփյան («Կոմրանո», Սլովակիա), Վիգեն Վալենզա-Բերբերյան («Բորդ դե Սոն», Ֆրանսիա)։

Արևմտյան Հայաստանի հավաքականը, որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը, խմբային փուլում կմրցի Պենջաբի, Կաբիլիայի և Ճապոնիայի Կորեացիների հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...