14:05  ,  23 մայիսի, 2018

Իվան Յագանը եւ Էդգար Բաբայանը ժամանել են Հայաստան (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Իվան Յագանը եւ Էդգար Բաբայանը մայիսի 23-ին Վիեննայից ժամանել են Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Բաբայանին ու բելգիական «Լյերսի» հարձակվող Յագանին դիմավորել են ՖԱՖ-ի երկրպագուները:

Մայիսի 23-ին՝ ժամը 17:30-ին, Իվան Յագանը եւ Էդգար Բաբայանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կմասնակցեն Հայաստանի հավաքականի «բաց» մարզմանը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի հավաքականը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Ֆոտո՝ ՖԱՖ-ի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում