10:05  ,  23 մայիսի, 2018

ԱԱ-2018. Արգենտինայի հավաքականը կորցրեց հիմնական դարպասապահին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն Արգենտինայի հավաքականին չի օգնի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 31-ամյա դարպասապահը ստացել է ծնկի վնասվածք եւ չի մեկնի ԱԱ-2018-ին:

Արգենտինայի հավաքականի հայտացուցակում Ռոմերոյին փոխարինել է մեքսիկական «Տիգրեսի» 32-ամյա դարպասապահ Նուել Գուսմանը:

Այս մրցաշրջանում Սերխիո Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 10 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում, բաց է թողել 4 գոլ եւ անցկացրել 7 «չոր» հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում