09:30  ,  23 մայիսի, 2018

Ունաի Էմերին հայտնել է «Արսենալը» գլխավորելու մասին ու ջնջել գրառումը (ֆոտո)

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին իր պաշտոնական կայքում հայտնել է Լոնդոնի «Արսենալը» գլխավորելու մասին, սակայն քիչ անց ջնջել է հրապարակումը:

«Հպարտ եմ, որ «Արսենալի» ընտանիքի մի մասն եմ»,- ասվում էր Էմերիի կայքում հրապարակված լուրի մեջ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ 46-ամյա Էմերին «Արսենալի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում