15:46  ,  22 մայիսի, 2018

Խուլյեն Լոպետեգին երկարաձգեց Իսպանիայի հավաքականի հետ պայմանագիրը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին երկարաձգել է պայմանագիրը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

51-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խուլյեն Լոպետեգին 2016 թվականից է գլխավորում Իսպանիայի հավաքականը, որը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում կմրցի Պորտուգալիայի (հունիսի 15, Սոչի), Իրանի (հունիսի 20, Կազան) եւ Մարոկկոյի (հունիսի 25, Կալինինգրադ) հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում