Շվեյցարացի մասնագետ Լյուսիեն Ֆավրը նշանակվել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը։
60-ամյա մարզիչը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2020 թվականի ամառը։ Ֆավրը կփոխարինի Պետեր Շտեգերին, որը «Բորուսիան» գլխավորում էր 2017-ի դեկտեմբերից։
Լյուսիեն Ֆավրը վերջերս էր հեռացել ֆրանսիական «Նիցայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2016 թվականից։ Գերմանիայում նա գլխավորել է նաեւ Բեռլինի «Հերտան» (2007-2009) եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (2011-2015):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում