Դորտմունդի «Բորուսիան» ունի նոր գլխավոր մարզիչ

13:57   22 մայիսի, 2018

Շվեյցարացի մասնագետ Լյուսիեն Ֆավրը նշանակվել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը։

60-ամյա մարզիչը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2020 թվականի ամառը։ Ֆավրը կփոխարինի Պետեր Շտեգերին, որը «Բորուսիան» գլխավորում էր 2017-ի դեկտեմբերից։

Լյուսիեն Ֆավրը վերջերս էր հեռացել ֆրանսիական «Նիցայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2016 թվականից։ Գերմանիայում նա գլխավորել է նաեւ Բեռլինի «Հերտան» (2007-2009) եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (2011-2015):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։