23:43  ,  21 մայիսի, 2018

Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»։

Ըստ Marca-ի՝ 27-ամյա ֆուտբոլիստը իր որոշման մասին տեղեկացրել է մադրիդյան թիմի ղեկավարությանը։

Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում («Էյբարի» հետ) Գրիզմանը փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին և արժանացավ «Աթլետիկոյի» երկրպագուների սուլոցներին։

Ավելի վաղ իսպանական հեղինակավոր պարբերականները գրում էին, որ Գրիզմանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը տրանսֆերի համար վճարելու է 115 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում