23:06  ,  20 մայիսի, 2018

Սահակ Հովհաննիսյանը եւ Էդմոնդ Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոններ

Հայաստանը ներկայացնող Սահակ Հովհաննիսյանը նվաճել է Մակեդոնիայում անցկացվող հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը:

60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննիսյանը 5:3 հաշվով հաղթել է վրացի Գեորգի Չխիկվաձեին եւ նվաճեց ոսկե մեդալ:

48 կգ քաշային Գառնիկ Հարությունյանն արժանացել է բրոնզե մեդալի: Մեդալային գոտեմարտում Հարությունյանը 8:0 հաշվով հաղթել է հունգարացի Գաբոր Կովաշին:  

Ռոբերտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել 51 կգ քաշային կարգում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 12:8 հաշվով հաղթել է լիտվացի Ադոմաս Գրիգալյունասին:

65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Շանթ Խաչատրյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում 6:0 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Միխայիլ Անաիեւից:

80 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին:

45 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը պարտության է մատնել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին (3:3):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում  նվաճել էր 3 մեդալ։ Ռաֆայել Հարությունյանը (45 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Մանվել Խնձրցյանը (51 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Նարեկ Հարությունյանը (65 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում