09:12  ,  21 մայիսի, 2018

Թայսոն Ֆյուրին ռինգ կվերադառնա Սեֆեր Սեֆերիի հետ մենամարտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին (25-0, 18 նոկաուտ) ռինգ կվերադառնա հունիսի 9-ին: Մանչեսթերում կայանալիք մենամարտում բրիտանացի բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 39-ամյա ալբանացի Սեֆեր Սեֆերին, հաղորդում է boxingnews24-ը:

Սեֆերին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ, տարել 23 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նա միակ պարտությունը կրել է Գերմանիան ներկայացնող Մանուել Չարից, որի հետ մենամարտել է 2016-ի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ 29-ամյա Ֆյուրին նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2.5 տարի առաջ: 2015-ի նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում նա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBO/WBA/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները, որոնք հետագայում կորցրեց որակազրկման պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում