16:25  ,  20 մայիսի, 2018

Հռոմ. Առաջին ռակետը երկրորդ տարին անընդմեջ պարտվեց եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը պարտություն կրեց Հռոմում ավարտված WTA Premier շարքի մրցաշարի եզրափակիչում:

Ռումինացի թենիսիստուհուն տիտղոս նվաճել թույլ չտվեց աշխարհի չորրորդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան, որը եզրափակիչում հաղթեց 6:0, 6:4 հաշվով: Մրցախաղը տեւեց 1 ժամ 8 րոպե:

Էլինա Սվիտոլինան Հռոմի մրցաշարում հաղթել էր նաեւ նախորդ տարի՝ եզրափակիչում ուժեղ գտնվելով Սիմոնա Հալեպից: Սա նրա երրորդ տիտղոսն էր այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում