20:10  ,  18 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի միջին վիճակագրությունը (Լոնդոնի «Արսենալի» կազմում)։

Անցած մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Արսենալի» կազմում (Պրեմիեր լիգայում) մասնակցել 11 հանդիպման, դարձել է 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեկ խաղում օդային մենապայքարներում հաղթել է միջինը 0.9 տոկոս, կատարել է 1,9 տոկոս հարված։  Մխիթարյանի փոխանցումերից թիմակիցներին  հասել է 77 տոկոսը։  Հայ կիսապաշտպանը 2 անգամ ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա միջին գնահատականը 7․35 է, ինչը 2-րդ լավագույն արդյունքն է «Արսենալի» կազմում՝ Շկոդրան Մուստաֆիից հետո (7.38)։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից»  «Արսենալ» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում