19:32  ,  18 մայիսի, 2018

Չճանաչված երկրների ԱԱ․ Արևմտյան Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հունիսին Լոնդոնում կկայանա չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի Արևմտյան Հայաստանի հավաքականը։

ԴարպասապահներԳևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»), Էնտոնի Կասպարյան («Տուլոն», Ֆրանսիա), Խաչատուր Հովսեփյան («Արարատ»)։

Պաշտպաններ Ֆաբրիաս Գուզել («Լե Պոնտե», Ֆրանսիա), Ժուլյեն Տեպալյան («Արծիվ», Ֆրանսիա), Ռաֆայել Սաֆարյան («Արարատ»), Հրաչ Յագան («Ստադ Նյոն», Շվեյցարիա), Րաֆի Քրիս Կայա («Լանսի», Շվեյցարիա), Մասիս  Կայա, Արման Մոսյան, Գևորգ Մինասով (ակումբ չունեն)։

Կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյան, Խորեն Վերանյան (երկուսն էլ «Ալաշկերտ»), Ակսել Տաշեդյան («Փարիզ-2», Ֆրանսիա), Հրանտ Յագան («Սերյոր», Բելգիա), Նորիկ Հովսեփյան («Շիրակ-2»), Մատյե Եզիկյան («Լիոն-Դյուշեր», Ֆրանսիա), Դենիս Օզ, Զավեն Բուլուտ, Սևագ Յալիկ (բոլորը «Արծիվ», Ֆրանսիա), Գևորգ Նաջարյան («Շախտյոր», Ղազախստան), Էմանուել Օդեմիս («Ստադ Նյոն», Շվեյցարիա), Դավիթ Ազին (ակումբ չունի)։

Հարձակվողներ Վահագն Միլիտոսյան («Նիտրա», Սլովակիա), Դավիթ Հովսեփյան («Կոմրանո», Սլովակիա), Վիգեն Վալենզա-Բերբերյան («Բորդ դե Սոն», Ֆրանսիա), Զավեն Վարժաբեդյան («Ռելինգհաուզեն», Գերմանիա), Լևոն Կուրկչյան («Կլևե», Գերմանիա), Սարվեն Էսիլդեպե, Վաչե Միլիտոսյան (ակումբ չունեն)։

Արևմտյան Հայաստանի հավաքականը, որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը, խմբային փուլում կմրցի Պենջաբի, Կաբիլիայի և Ճապոնիայի Կորեացիների հավաքականների հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով