20:12  ,  17 մայիսի, 2018

Մտափոխվելու դեպքում Գրիզմանը 20 միլիոն եվրո կվճարի «Բարսելոնային»

«Բարսելոնան» և «Աթլետիկոն» համաձայնության են եկել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության հարցում։

Կատալոնական ակումբին մնացել է համաձայնեցնել պայմանագրի կետերը և հայտարարել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, հայտնում է AS-ը։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ մինչև ԱԱ-ի մեկնարկը։

Հետաքրքիր է, որ պայմանագրում կա մի կետ, ըստ որի, եթե Գրիզմաը մտափոխվի և չտեղափոխվի կատալոնական ակումբ, ապա կվճարի 20 միլիոն եվրո, որպես տուգանք։

«Բարսելոնան» պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 115 միլիոն եվրո։ Այս քայլով նրանք ցանկանում են պահել լավ հարաբերությունները «Աթլետիկոյի» հետ։ Եթե մադրիդյան ակումբը հրաժարվի բանակցություններից, «Բարսելոնան» կվճարի Գրիզմանի համար սահմանված հրաժարագինը, այն է՝ 100 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ «Աթլետիկոն» Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթեց ֆրանսիական «Մարսելին» (3։0)։ Այդ խաղում Գրիզմանը դարձավ դուբլի հեղինակ և ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում