«Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ամերիկյան «Դի Սի Յունայթեդում» կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ կողմերը կքնելու են 2 տարվա պայմանագիր, գրում է Washington Post-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին ավագի տրանսֆերը կազմելու է 17 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Ռունին «Էվերտոն» էր վերադարձել 2017թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մրցաշրջանում Ռունին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի