10:50 15 մայիսի, 2018«Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ամերիկյան «Դի Սի Յունայթեդում» կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ կողմերը կքնելու են 2 տարվա պայմանագիր, գրում է Washington Post-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին ավագի տրանսֆերը կազմելու է 17 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Ռունին «Էվերտոն» էր վերադարձել 2017թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մրցաշրջանում Ռունին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.