11:55  ,  13 մայիսի, 2018

«Համբուրգի» ֆանատները զայրացել են պատմության մեջ առաջին անգամ Բունդեսլիգայից դուրս մնալուց հետո

«Համբուրգի» ֆանատներն անկարգություններ են սարքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ գերմանական Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի խաղից հետո:

Չնայած 2:1 հաշվով տնային հաղթանակին՝ «Համբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դուրս էր մնացել Գերմանիայի ուժեղագույնների լիգայից: Մինչեւ այդ «Համբուրգը» միակ ակումբն էր, որը երբեք չէր լքել Բունդեսլիգան, որին մասնակցում էր 1963 թվականից:

Հիշեցնենք, որ «Համբուրգի» պես Բունդեսլիգայից դուրս էր մնացել նաեւ «Քյոլնը», իսկ «Վոլֆսբուրգը» տեղը պահպանելու համար անցումային խաղեր կանցկացնի Բունդեսլիգա-2-ի երրորդ տեղի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս