Ծանրամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը վերջապես զրո չստացավ։ 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը յուրաքանչյուր վարժությունում հաջող կատարեց միայն առաջին փորձը։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 170 կգ, ինչը 13-րդ արդյունքն էր, իսկ հրում վարժությունում բավարարվեց 210 կգ արդյունքով։ Նա ամենայն հավանականությամբ կգրավի 11-րդ տեղը երկամարտում։
Պայքարը շարունակվում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում