18:08  ,  7 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 1 հարված՝ դարպասին: Նրա 65 փոխանցումից 90.8 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում, 3 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ նույնպես խախտում չի գրանցվել:

Մխիթարյանը ստացել է 8.13 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում լավագույնը եղել է դուբլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 9.52:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ վերջին տնային խաղում հաղթել է 5:0 հաշվով, Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում