ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին:
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը: Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ Մանեն գոլի հեղինակ էր դարձել իտալական «Ռոմայի» դեմ խաղում (2:4), իսկ Կեյլոր Նավասը սեյվերը «Ռեալին» օգնել էին տանը չպարտվել Մյունխենի «Բավարիային»՝ 2:2: «Ռեալն» ու «Լիվերպուլը» մայիսի 26-ին կհանդիպեն Կիեւում կայանալիք եզրափակիչում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում