Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուները

13:06   3 մայիսի, 2018

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը: Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ Մանեն գոլի հեղինակ էր դարձել իտալական «Ռոմայի» դեմ խաղում (2:4), իսկ Կեյլոր Նավասը սեյվերը «Ռեալին» օգնել էին տանը չպարտվել Մյունխենի «Բավարիային»՝ 2:2: «Ռեալն» ու «Լիվերպուլը» մայիսի 26-ին կհանդիպեն Կիեւում կայանալիք եզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։